Զելայի ճակատամարտ (մ․թ․ա․ 47)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելայի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Թվական | մ․թ․ա․ 47 թվական |
---|---|
Մասն է | Կեսարի պոնտական արշավանք Կեսարի քաղաքացիական պատերազմ |
Վայր | Զելա |
Արդյունք | Կեսարի վճռական հաղթանակ |
Հակառակորդներ | |
Հռոմեական հանրապետություն | Պոնտոս |
Հրամանատարներ | |
Հուլիոս Կեսար | Փառնակ II |
Կողմերի ուժեր | |
10,960 | 20,000 |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ, զորքի մեծ մասը |
Ընդհանուր կորուստներ |
Զելայի ճակատամարտ, ռազմական բախում, որը տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի և Փառնակ II Պոնտացու միջև մ․թ․ա․ 47 թվականին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեղոսի ճակատամարտում պտղոմեոսյան զորքերի դեմ տարած հաղթանակից հետո[1] Կեսարը լքում է Եգիպտոսը և Սիրիայի, Կիլիկիայի ու Կապադովկիայի միջով[2] շարժվում ընդդեմ Փառնակ II-ի՝ Միհրդատ VI-ի որդու։
Փառնակը Նիկոպոլիսի ճակատամարտում խաղթանակ էր տարել Կեսարի լեգատի՝ Գայոս Դոմիցիոս Կալվինոսի փոքրաթիվ հռոմեական զորքի նկատմամբ։ Այնուհետ նա վայրագություններ է իրականացրել հռոմեացի գերիների և տարածաշրջանի հռոմեացի քաղաքացիների նկատմամբ։ Երբ Փառնակը ստանում է Կեսարի մոտենալու մասին լուրը, նա դեսպաններ է ուղարկում և խաղաղություն խնդրում, սակայն Կեսարը մերժում է նրա առաջարկը։
Զորքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեսարը ուներ VI վետերան լեգեոնից 2 կոհորտա, XXII ամբողջ լեգեոնը, գալատացիներից և վեքսիլացիոններից կազմված XXXVI լեգեոնը։ Նա ուներ նաև փոքրաթիվ հեծյալ ջոկատ։ Փառնակը ուներ մոտ 20-հազարանոց ուժեղ բանակ, որը հիմնականում կազմված էր ցեղային և աշխարհազոր հետևակից, բայց նաև իր մեջ ներառում էր արհեստավարժ ֆալանգ, լեգեոներներ և հեծելազոր։ Նա ուներ նաև մարտակառքեր։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատամարտը տեղի է ունեցել Զելա քաղաքի մոտակայքում (ժամանակակից Զիլե), այժմ դա Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթի մարզի բլրի գագաթին գտնվող փոքրիկ քաղաք է։ Պոնտական բանակը դիրքավորվել էր քաղաքի մոտ գտնվող բլրի գագաթին, բայց Կեսարը իր սեփական ճամբարն է խփում մոտակա բլրի գագաթին։ Պոնտական բանակը հանկարծակի հարձակում է գործում։ Այս գործողությունը անսպասելի էր, քանի որ դեմ էր տրամաբանությանը․ պոնտացիները թողել էին ամուր դիրքը և գրոհել էին սարն ի վեր։ Հարձակման արդյունքում հռոմեական բանակի շարքերում րոպեական խառնաշփոթ է սկսվում, սակայն հռոմեացի վետերան լեգեոներները կարողանում են արագորեն կազմակերպել պաշտպանական գիծը։ Կեսարը նետվում է հակահարձական և ստիպում պոնտական բանակին նահանջել բլրի ստորոտ, որտեղ էլ լխովին ջախջախում է նրանց[3][4]։
արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատամարտը Կեսարի ռազմական գործունեության վճռական կետերից էր, քանի որ նա 5-օրյա[5][6] արշավանքը ընդդեմ Փառնակ II-ի այնքան արագ և ամբողջական էր, որ Կեսարը, ըստ Պլուտարքոսի (հաղորդելով ճակատամարտից 150 տարի անց), իր հաղթանակը նկարագրել է լատիներեն մի արտահայտությամբ, որն այժմ շատ հայտնի է՝ Veni, vidi, vici (Եկա, տեսա, հաղթեցի)[7]։ Սվետոնիոսը նշում է, որ այդ նույն արտահայտությունը Կեսարն ասել է Զելայի հաղթանակի համար կատարվող տրիումֆի ժամանակ[8]։ Փառնակը փախավ իր Բոսպորյան թագավորություն, սակայն սպանվեց իր նախկին կուսակիցներից մեկի ձեռքով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 306–315.
- ↑ Կեսար, Alex, 65
- ↑ Goldsworthy, A. Caesar, pp. 446-447
- ↑ Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 324–326.
- ↑ Կեսար, Alex, 69-75
- ↑ Դիոն Կասսիոս, 42, 47
- ↑ Plutarch Caesar 50
- ↑ Suetonius Divus Iulius 37
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Щукарев А. Н. (1890–1907). «Зела». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զելայի ճակատամարտ (մ․թ․ա․ 47)» հոդվածին։ |
|